1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանի օրը Ներքին գործերի նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութին կից գրառման մեջ ընդգծված է, որ նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է։
«Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար»,-նշված է գրառման մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский