1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի ափին ընթացող «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնի շրջանակներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել իր ֆեյսբուքյան էջում։
Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում անցկացվող «Վարչաֆեստ 2026»-ից մրցույթ-փառատոնից առաջ ներկաները կարող են վայելել բազմաժանր համերգային ծրագիրը։
«Վարչաֆեստ 2026»-ը երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն է Սևանա լճի ափին. երկու օր կենդանի երաժշտություն, երկու բեմ և Հայաստանի լավագույն երիտասարդ խմբերը։
Փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ խմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը և ստեղծել ամենամյա մշակութային ավանդույթ, որը կակտիվացնի Հայաստանի երաժշտական կյանքը։