Հայաստան

Փաշինյանն ու Մակրոնը զբոսնեցին Երևանի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնեցին Երևանի կենտրոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզ է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերից։

Փաշինյանն ու Մակրոնը Աբովյան փողոցից ոտքով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին ողջունելով իրենց հանդիպող քաղաքացիներին։

Ֆրանսիայի նախագահը պետական այցով Հայաստան է ժամանել մայիսի 3-ին։ Նա մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցի ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում