1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանության ծառայողները Երևանում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակման մեղադրանքով հետախուզվող 56-ամյա տղամարդու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Լոռու մարզի ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում։ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվել է մայրաքաղաքում։
Նա ձերբակալվել է և տեղափոխվել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։