Մերձավոր Արևելք

Առաջիկա օրերին Թաիլանդից կվերադառնա Հայաստանի ևս 21 քաղաքացի. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում Չինաստանում Հայաստանի դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, և ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է տոմսերի ամրագրման գործընթացին:

Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, որոնց օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։

ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում