1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին կատարած մարզային այցի շրջանակում Գյումրիում հանդիպել է քաղաքացինեի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութերից, քաղաքացիների հետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է նրանց հուզող խնդիրների մասին։
«Շնորհակալ ենք մեզ խաղաղություն բերելու համար»,– վարչապետին դիմելով՝ նշել է քաղաքացիներից մեկը՝ օգոստոսի 8-ն անվանելով «պատմական իրադարձություն»։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես մյուս համայնքներում, Գյումրիում ևս քաղաքացիներին նվիրել է ՀՀ քարտեզի մակետ-կրծքազարդ։