1 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի Արթիկ համայնքում շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճանպարհաշինության վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած հարցերին, նշեց՝ քաղաքի բոլոր փողոցները հերթով վերանորոգվելու են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հետաքրքրվեց համայնքապետից, թե արդյոք քաղաքացիներից մեկի նշած հատվածը՝ դեպի Լմբատ թաղամաս տանող ճանապարհը, մտնում է ճանապարհաշինության այս տարվա ծրագրի մեջ:
Համայնքապետն, արձագանքելով հարցին, ընդգծեց, որ ճանապարհի մի ուղղությունն ասֆալտապատվել է, այժմ սպասում են նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտին, որից հետո այդ ճանապարհի մնացած հատվածը ևս կասֆալտապատվի և տարածքի երկու թաղամասերը կմիացվեն իրար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։
ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։