Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է։

Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։

Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում