Հայկ Մարությանը դադարել է լինել ՍՊԸ տնօրեն պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ. Հակոբ Կարապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 18-ին բոլոր փաստաթղթերն ուղարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և միջնորդություն ներկայացրել եզրակացություն ընդունել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։

Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմկնքված եւ ստորագրված փաստաթղթերը, որտեղ երեւում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։ Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաեւ «Ժողովրդի» մեր գործընկեները՝ վճարելով 3000 դրամ եւ Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։

Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»,- գրել է Կարապետյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին վարույթ է հարուցել՝ սստուգելու համար մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարմանը զուգահեռ եղել է նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

«Երևանի քաղաքապետ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ», - տեղեկացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել