Վրաստանում հաջորդ տարվանից նշվելու Է Վիրավոր զինծառայողների օրը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում հաջորդ տարվանից նշվելու Է Վիրավոր զինծառայողների օրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999883.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հաջորդ տարվանից երկրում նշվելու Է Վիրավոր եւ տուժած զինծառայողների օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է պաշտպանության նախարարության կայքում:
Ղարիբաշվիլին նախաձեռնությունը հրապարակել Է Վիրավոր զինվորականների օգնության հիմնադրամի՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Իր ելույթում նախարարը կարեւորել Է վիրավոր զինծառայողների վերականգնումը եւ վերասոցիալիզացիան, ինչպես նաեւ պատմել Է, թե այդ ուղղությամբ ինչ Է պատրաստվում անել պաշտպանության նախարարությունը:
«Մեր նոր, դեպի զինծառայողները կողմնորոշված սոցիալական քաղաքականության շրջանակներում 2020 թվականի հունվարից վիրավոր ու տուժած զինծառայողների աշխատավարձին, կախված վնասվածքների ծանրությունից եւ նրանց ընդհանուր ֆիզիկական վիճակից, կավելացվի 200-ից մինչեւ 800 լարի (70-ից մինչեւ 277 դոլար): Իմ որոշմամբ, հունվարից հավելավճարների բյուջեն կավելանա քառապատիկ: Մենք կշարունակենք հոգ տանել մեր զինվորականների մասին եւ ֆինանսապես կաջակցենք նրանց»,-ասել Է Ղարիբաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը: