Տարածաշրջանային

ԱՄՆ-ի Սենատը Վրաստանում նոր դեսպան Է հաստատել Քելլի Դեգնանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Սենատը Վրաստանում նոր դեսպան Է հաստատել Քելլի Դեգնանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը պաշտպանել Է Վրաստանում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը:

Սենատում դեսպանի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին: Քելլի Դեգնանը նախքան նոր նշանակումը եղել Է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդականը: Դրանից առաջ նա գլխավորել Է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները Կոսովոյում եւ Իտալիայում: Դեգնանը նաեւ աշխատել Է Աֆղանստանում, Թուրքիայում, Բոտսվանայում եւ Պակիստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում:

Նա փիլիսոփայության դոկտոր Է, ունի ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան, տիրապետում Է մի քանի լեզուների, ներառյալ իտալերենը, ֆրանսերենը, թուրքերենը եւ ուրդուն: ԱՄՆ-ը Վրաստանում դեսպան չունի անցյալ տարվանից, երբ իր գործունեությունն ավարտեց նախկին դեսպանը՝ Յան Քելլին: Ներկայում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի գործառույթները կատարում Է Էլիզաբեթ Ռուդը, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում