Նոր փոխզիջում. «Վրացական երազանքը» զիջման Է գնացել ընտրությունների հարցում
1 րոպեի ընթերցում
![Նոր փոխզիջում. «Վրացական երազանքը» զիջման Է գնացել ընտրությունների հարցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999551.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել Է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այն բանից հետո, երբ երկրում ծավալվեցին բողոքի ակցիաները, իսկ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին խորհրդարանական աշխատանքից, օտարերկրյա դիվանագետները միջնորդի դեր ստանձնեցին, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ: Ակցիաներն սկսվել են նոյեմբերի 14-ին, այն օրը, երբ խորհրդարանում ձախողվեցին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համասնականի անցնելու վերաբերյալ իշխանությունների խոստացած ուղղումները:
«Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել գործող ընտրական համակարգը, բայց այդ համակարգում համամասնական բաժինն ավելացնել մեկ երրորդով: աԱյդ սխեմայի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական համակարգով մենք հարյուր պատգամավոր կընտրենք 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թվաքանակը կկրճատվի մինչեւ 50, հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն, հաղորդել Է Sputnik-ը: