Գամսախուրդիան կոմայի մեջ Է. Վրաստանի առաջին նախագահի որդուն վիրահատել են յոթ ժամ
1 րոպեի ընթերցում
![Գամսախուրդիան կոմայի մեջ Է. Վրաստանի առաջին նախագահի որդուն վիրահատել են յոթ ժամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999545.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր Է: Նա գտնվում Է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված Է արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է անեսթեզիոլոգ Նիկոլոզ Կվաչաձեն:
Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնի Գալի փողոցում: Ականատեսների վկայությամբ, Ցոտնեի վրա մի քանի մարդ Է հարձակվել, երբ նա դուրս Էր գալիս տնից: Տուժածին, որը բազմաթիվ վերքեր Է ստացել, Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա Է հասցրել «շտապ օգնության» բրիգադը: «Պացիենտի վիճակը շատ ծանր Է»,-ասել Է Կվաչաձեն: Նա նշել Է, որ Գամսախուրդիան երկու բարդ վիրահատություն Է տարել, դրանցից երկրորդը շարունակվել Է մոտավորապես յոթ ժամ: Մոտ ժամանակներս նոր վիրաբուժական միջամտություն չի պլանավորվում, հաղորդել Է Sputnik-ը: