Հասարակական

Աննա Հակոբյանը և ՌԴ դեսպանը շնորհավորել են Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների ամանորը

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը և ՌԴ դեսպանը շնորհավորել են Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների ամանորը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինայի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը և դեսպանը շնորհավորել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների գալիք ամանորը: Հյուրերը փոքրիկների հետ միասին դիտել են ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը: Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները:

Ամանորյա միջոցառումը «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության ղեկավարության համատեղ նախաձեռնությունն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում