Հասարակական

Ռուստամ Բադասյանը դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում դեկտեմբերի 18-ին մասնակցել է դոնոր գործընկերների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները, բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Դրանք հիմնականում վերաբերել են արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմին, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմանն ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրման օրենսդրական աշխատանքներին:

Արդարադատության նախարարը դոնոր կազմակերպությունների գործընկերների հետ քննարկել է նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում