Վրաստանի նախագահը որոշել Է հեռու մնալ «քաղաքական պատերազմից»
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահը որոշել Է հեռու մնալ «քաղաքական պատերազմից»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999231.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացի դիվանագետների հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը հայտարարել Է երկրում բեւեռացման եւ «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել Է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը բողոքի աղմկալի ակցիաներ Է անցկացնում նախեւառաջ ընտրական համակարգի փոփոխման պահանջով, իսկ իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ նստել Է հաջողվել միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես Է բեւեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք Է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա եւ որպեսզի նրա հետ միասին թիրախ չդառնա պետությունը»,- ասել Է Զուրաբիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը: