Հասարակական

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ԱՄԷ Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ԱՄԷ Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար, այնուհետև գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին:

Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում