Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք իր պատասխանատու պաշտոնին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավել խորացնել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները: Փոխվարչապետը, նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է այդ փաստի կարևորությունը մեր երկրի համար և շեշտել, որ համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է իրացնել բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում չօգտագործված ներուժը, և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում