Վրաստանի նախագահի նստավայրը դեկտեմբերի 16-ից բաց Է այցելուների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բիլտմոր» հյուրանոցում սփյուռքի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Պետության ղեկավարի խոսքով՝ կարեւոր Է, որ Թբիլիսիում վրացական սփյուռքի համար գոյություն ունենա վայր, որտեղ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն իրենց հայրենիքում այն դեպքում, եթե իրենք որոշեն վերադառնալ եւ աշխատել: «Առաջին հերթին, այն (պալատը) բաց կլինի սփյուռքի համար, որպեսզի հնարավոր լինի գալ եւ ստանալ որոշ նախնական տեղեկատվություն»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին:

Նա պատրաստակամություն Է հայտնել այդ նպատակով հատկացնելու առաձնասենյակ իր նստավայրում: Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնել Է տեղափոխվել Ատոնելիի փողոցի առանձնատուն՝ այսպես կոչված Օրբելիանիների իշխանական պալատ, որտեղ ժամանակին հրաժարվել Է աշխատել նրա նախորդը՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան