Life

Արհեստական ինտելեկտը կավարտի Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիան

1 րոպեի ընթերցում

Արհեստական ինտելեկտը կավարտի Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտագետների եւ ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն: Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում եւ կդառնա տոնական հանդիսությունների կենտրոնական իրադարձություններից մեկը:

Կոմպոզիտորն սկսել Է այդ սիմֆոնիայի վրա աշխատել, երբ վերջացնում Էր հռչակավոր Իններորդ սիմֆոնիան եւ «Ձոն ցնծությանը», բայց արդյունքում նրա մահվանից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր եւ պլանները:

Մասնագետների խումբը կփորձի ավարտել Բեթհովենի փոխարեն՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները եւ ծրագրերը, որոնք արդեն վերլուծել են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելներով բացահայտված ալգորիթմներից՝ արհեստական ինտելեկտը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում