Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով
1 րոպեի ընթերցում
![Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/998631.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել Է պատգամավոր Նինո Ցիլոսանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շաժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով ընդհատվել Է օրենսդիր մարմնի աշխատանքը, պատգամավորները լքել են դահլիճը:
«Մեզանից շատերն իրենց վատ են զգում, մենք շտապօգնություն ենք կանչել: Փաստը, որ ինչ-որ թունավոր հեղուկ են լցրել, ակնառու Է»,-հայտարարել Է Ցիլոսանին լրագրողներին: Ընդդիմադիրները դեկտեմբերի 12-ի առավոտից ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, նրանք հանդես են գալիս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հաստատման դեմ: Թեկնածուների հաստատման շուրջ քվեարկությունը պետք Է կայանա օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: