Սպորտ

Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյան 

1 րոպեի ընթերցում

Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյան 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղալու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ այցելել են Հռոմի մանկական հոսպիտալ, որի ընթացքում պատասխանել են նաև երեխաների հարցերին: «Ես խաղացել եմ «Նոու Կամպ» մարզադաշտում Մեսիի դեմ: Նա այլմոլորակային է: Դժվար էր նրա դեմ խաղալը, բայց կարծում եմ, որ դժվար էր նաև «Բարսելոնա»-ին խաղալ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում»,- ասել է Մխիթարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում