Ալեն Սիմոնյանը հանրապետական նախկին պատգամավորների հետ զրույցից գաղտնիք բացեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններին առնչվող գաղտնիք բացեց` նշելով, որ դրանից առաջ ՀՀԿ-ական երկու պատգամավոր իրեն նախազգուշացրել են, որ ինչ-որ բան է տեղի ունենալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցներում:

«Ուզում եմ գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տեղի էր ունենում խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էի նաև ես: Եվ այնտեղ Հանրապետական կուսակցության այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը` ոչինչ քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց` այդ ժամանակ ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, սակայն հետո դրան հաջորդել են անցյալ տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, որոնց ժամանակ, Սիմոնյանի գնահատմամբ, փորձ արվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր Հայաստանում:

Ազգային ժողովը 2018-ի հոկտեմբերին ժամը 19:30-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել էր Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: ԱԺ-ն նախագիծն ընդունել էր բողոքի ցույցերի ներքո:ԱԺ նիստիընթացքումխորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ: Քվեարկությունն իրականացվել էր ոչ քարտերով, այլ ձեռքով: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում