Միջազգային

Սերգեյ Լավրով.« Ռուսաստանը դեմ է Հարիրիի սպանության հետաքննությանը միջամտելունե

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պաշտպանում է Լիբանանի նախկին վարչապետ Ռաýիկ Հարիրիի սպանության հետաքննության ընթացքը, սակայն դեմ է ցանկացած միջամտության անկախ հանձնաժողովի գործունեությանը, հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Անվտանգության խորհուրդը շարունակում է Մեհլիսի անկախ հանձնաժողովի միջանկյալ զեկույցին նվիրված բանաձեւի նախագծի մշակման աշխատանքները: «Նախագծում նշված են մի քանի վարկածներ,- ասել է Լավրովը:- Առավել հավանականը համարվում է «սիրիականըե: Ընդսմին նախարարն ընդգծել է, որ «բանաձեւի մի քանի այլ դրույթներում դրա հեղինակները փորձում են մտնել հանձնաժողովի իրավասությունների ոլորտե: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաքննող մարմին չէ: Ճիշտ չէ քրեական-դատավարական մեխանիզմները միջպետական հարաբերություններին խառնելը: Նման փորձեր ձեռնարկվում ենե,- նշել է ռուսաստանցի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում