Հայաստանը Ռուսաստանից ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման համաձայնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման համաձայնություն է ստացել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԷԿ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարաձգման խնդիրը: Այս պահին մենք ունենք փոխհամաձայնություն, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է: Եվ կառավարության առաջիկա նիստին կքննարկվի այս հարցը: Այսինքն՝ մնացել են միայն իրավական գործողությունները, որ պետք է կատարվեն երկու կողմից»,-ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պատճառներին՝ Պապիկյանը նշեց՝ աշխատանքները՝ բավականին ծանր ու կարևոր են: Նախարարը նկատեց՝ հաշվի առնելով ատոմակայանի և անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը երբեմն կարող է վնաս հասցնել աշխատանքին: Եվ դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում: Նախատեսվում է վարկի օգտագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2021 թվականի վերջ:

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը:

Հայերեն Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը