Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն`ծննդյան 75-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն`ծննդյան 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում:

«Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և ղեկավարում է առաջատար թանգարաններից և աշխարհի մեծագույն ու հայտնի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և գեղարվեստական ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում