Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակրին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.«Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող է պատասխանել միայն հարյուրավոր հարցերից մեկին։ Ձեր՝ տեխնոլոգիաների զարգացման համար այդքան մեծ բան արած մարդու գործունեությունը առաջ է բերում նոր հարցեր՝ ի՞նչ է լինելու հետո։ Ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերից որոշներն այս պահին փիլիսոփայական են, սակայն արդեն վաղը դրանք լինելու են գործնական։

Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան։ Ուրախ եմ, քանի որ դա ուղղակիորեն չի ուղղորդվում կառավարության կամ այլ ինստիտուտների կողմից, այլ՝ կան բազմաթիվ էնտուզիաստներ։

Նախագահական ինստիտուտն իր ուժերի առավելագույն չափով աջակցելու է տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների, կարծում եմ՝ այդ ընկերություններն այստեղ կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը։«Մենք նաև հետաքրքիր հանդիպում ունեցանք վարչապետ Աբեի հետ,-նշել է նախագահ Սարգսյանը։-Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել միասին և առանձնացրինք նոր տեխնոլոգիաները, որտեղ Հայաստանն ու Ճապոնիան կարող են համագործակցել»։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայերով: Աշխարհահռչակ գիտնականն ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա՝ նկատելով, որ Հայաստանում, ինչպես Ճապոնիայում ծնողները ցանկանում են, որ երեխաները լավ կրթություն ստանան:

Համաձայնելով Տակեո Կանադեի հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Հայերն ամենուր մեծ կարևորություն են հատկացնում կրթությանը, ցանկանում են, որ իրենց երեխաները լավ կյանք ունենան, իսկ լավ կյանքի համար լավ կրթություն է հարկավոր»։

Հայաստանի նախագահը և ճապոնացի գիտնականը զրուցել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, գիտակրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Տակեո Կանադեին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական քննարկումները ընթանալու են 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների,

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան