Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով պարոն Մորանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել քննարկելու երկկողմ օրակարգը:

ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, ինչպես նաև հավելել է, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու և զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև:

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն