ՀՀ մի շարք ավտոճանապարհներին անբարենպաստ եղանակային պայմաններ են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 21:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելիավտոճանապարհներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհըբաց է, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից)փակ էբեռնատար ավտոմեքենաների համար, մյուսների համար՝դժվարանցանելի:
Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում,Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա էմերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում,Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներումձյունէ տեղում:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում,Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սարավան-«Զանգեր»ավտոճանապարհինմառախուղէ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածըբեռնատարների համար փակ է:Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։