Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել էՂազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն դեսպան,

Ղազախստանի դեսպանության հարգելի՛ աշխատակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ինձ համար այսօր պատիվ է գտնվել այստեղ և Ձեզ հետ միասին նշել այս կարևոր տոնը: Հայաստանի համար Ղազախստանը կարևոր գործընկեր է, ում հետ մենք ունենք պատմական ամուր հարաբերություններ:

Այսօր երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը շարունակաբար ամրապնդվում է և զարգանում է տարբեր ուղղություններով: Դրա վկայությունն են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով բարձր մակարդակի հանդիպումները, ԵՏՄ հարթակներում համագործակցությունը, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ շփումները:

Հայաստան-Ղազախստան բազմաոլորտ օրակարգում կարևորում ենք առևտրատնտեսական կապերի խորացումը, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում նորանոր ծրագրերի նախաձեռնումը:

Պատրաստակամ ենք պետական մակարդակով ստեղծել անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:

Լիահույս եմ, որ Հայաստան-Ղազախստան համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի զարգանալ և կատարելագործվել:

Թույլ տվեք ևս մեկ անգամ հղել իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն այս կարևոր տոնի առթիվ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում