Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի պարգևը
1 րոպեի ընթերցում
![Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի պարգևը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/997407.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և իտալական Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ռոնալդուն արժանացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Gran Galà del Calcio մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն դարպասապահ» դարձավ Սամիր Հանդանովիչը «Ինտեր»-ից: Լավագույն մարզիչը «Ատալանտա»-ի գլխավոր մարզիչ Ջան Պիերոո Գասպերինին է, իսկ լավագույն թիմը` «Ատալանտա»-ն: