Տարիքի հետ նմանատիպ պարգևները առավել կարևոր են դառնում. Մեսսի 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, որքան մոտ է կարիերայի ավարտը, այնքան ավելի նշանակալից են դառնում պարգևները:

Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ և նմանատիպ պարգևները առավել նշանակալից են: Ես միայն մի քանի տարի ունեմ զբաղվելու այն գործով, որը սիրում եմ և ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում ֆուտբոլ խաղալու հնարավորություն եմ ստացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է արգենտինացին:

Մեսսին հույս է հայտնում, որ հաջորդիվ ևս ինքը կշարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից, նմանատիպ հաճույք պարգևելով նաև իր ընտանիքին և ֆուտբոլասերներին:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «France Football» պարբերականի անցկացրած մրցանակաբաշխությունում 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում:

Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկն է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:

«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում է ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին:

Մինչ այս Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:

Հայերեն Русский

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը