Տարածաշրջանային

Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կբանակցեն դիվանագետների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կբանակցեն դիվանագետների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ կվարեն դիվանագետների մասնակցությամբ եւ կքննարկեն նաեւ խորհրդարանական ընտրությունների «գերմանական մոդելին» անցնելու հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել Է «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կոնսուլտացիաներ ենք անցկացրել դիվանագիտական կորպուսի ու դեսպանների հետ: Նրանք հանդես եկան բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ երկխոսություն սկսելու նախաձեռնութմամբ, չնայած ընդդիմության դեստրուկտիվ գործողություններին: Մենք անսացինք դիվանագիտական կորպուսի կարծիքին, եւ վաղը, օրվա առաջին կեսին, տեղի կունենա իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը: Դիվկորպուսի ներկայացուցիչները նույնպես ներկա են լինելու»,-ասել Է Կոբախիձեն:

Հանդես գալով համամասնական ընտրությունների օգտին՝ ընդդիմությունը որպես այլընտրանք առաջարկել Է անցնել ընտրությունների «գերմանական մոդելին», որը, նրանց ասելով, չի պահանջում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ: Մինչդեռ իշխանությունները հակառակն են պնդում, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում