ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հետեւում Է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ակտիվությանը Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին ասել Է ռուս սենատոր Գրիգորի Կարասինը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կագավորման խնդրով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:
Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի Է ունեցել նոյեմբերի 28-ին Պրահայում:
«Մենք այժմ որոշ գործողություններ ենք տեսնում Վրաստանի քաղաքականության մեջ, որոնք նույնպես թեկուզեւ ոչ ուղղակի, բայց այնուամենայնիվ որոշակի ազդեցություն են թողնում մեր երկկողմ հարաբերությունների վրա: Մասնավորապես, մենք ակտիվություն ենք նկատում այդ տարածաշրջանում, որը դրսեւորում են ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Վերջերս Վրաստանը նորացրել Է ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիրը»,- ասել Է Կարասինը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նախազգուշացրել Է, որ «այնպիսի ագրեսիվ քայլերի, ինչպիսին Վրաստանի անդամակցումն Է ՆԱՏՕ-ին, Մոսկվան «կհակազդի համաչափորեն», հաղորդել Է Sputnik-ը: