Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակն է:

Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ: «Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը