Գրահամը խոստովանել է՝ Սպիտակ տունն է իրեն խնդրել արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևը Սենատում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամը հայտարարել է, որ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևի քննարկումն արգելափակել է Սպիտակ տան խնդրանքով:

«Ինձ խնդրեցին և ես ասացի՝ իհարկե»,-Axios-ին պատմել է Գրահամը: Նրա որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվել է Վաշինգտոնում, և այդ ժամանակ Սենատում հարցի քննարկումը կարող էր լուրջ վնաս հասցնել հարաբերություններին: «Ես փորձեցի փրկել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ «վետոն» կիրառելուց հետո անհարմար է զգացել Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ, ով Սենատի օրակարգ էր բերել բանաձևը, քանի որ լավ է վերաբերվում սենատոր Մենենդեսին և գիտի, որ մի քանի տարի նա աշխատում է բանաձևը Սենատում ընդունելու ուղղությամբ:

Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Գրահամը նոյեմբերի 13-ին բանաձևի քննարկումն արգելափակել էր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Նա օգտվել էր Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից, որն ունեն սենատորներից յուրաքանչյուրը: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- այն ժամանակ հայտարարել էր Գրահամը Սենատի նիստիընթացքում:

Գրահամի կողմից արգելափակելուց հետո կրկին Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, որոնք հոկտեմբերի 29-ին ընդունեցին պալատի բանաձևը, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը:«Այս բանաձեւը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»,-ասել է Մենենդեսը: Աջակցություն հայտնելով Մենենդեսի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է, հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով, Ռաֆայել Լեմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում