Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի ընտրական համակարգի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից մեծամասնականի անցնելու հարցի շուրջ: Այդ մասին նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտարարել Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհրդարանում կան մի խումբ մեծամասնականներ, որոնք հանդես են գալիս ընտրությունների մեծամասնական համակարգի անցնելու նախաձեռնությամբ: Կոնսուլտացիաների արդյունքում մենք նրանց համոզեցինք, որ մինչեւ 2020 թվականի ընտրությունները մենք չենք կարողանա քննարկել ոչ մի նոր նախաձեռնություն, բայց մենք պայմանավորվեցինք, որ նրանք կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ, բայց պայմանով, որ ընտրական բարեփոխման հարցը համընդհանուր ժողովրդական քվեարկության (հանրահարցման) կդրվի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կամ 2021 թվականի տեղական ընտրությունների օրը»,-ասել Է Կալաձեն:

Ընտրությունների մեծամասնական համակարգի անցնելու գաղափարը պատկանում Է «Վրացական երազանքից» խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Խունդաձեին: Վրաստանում ընտրական համակարգի փոփոխման շուրջ խոսակցություններ են տարվում ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Թեման նոր զարգացում ստացավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանը չպաշտպանեց 2020 թվականին ընտրությունների համամասնական համակարգի անցնելու նախաձեռնությունը, ինչը բողոքի ընդգրկուն ակցիաների հանգեցրեց Թբիլիսիում: Ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին արգելափակեցին օրենսդիր մարմնի շենքի մուտքերը եւ հրաժարվում Էին պատգամավորներին ներս թողնել, քանի դեռ չի անցկացվել օրինագծի կրկնական քննարկում: Բանն ավարտվեց նրանով, որ նոյեմբերի 18-ին հատուկ նշանակության ուժերը ցրեցին հանրահավաքի մասնակիցներին եւ խորհրդարանը բացեցին պատգամավորների համար:

Ներկայում Վրաստանի խորհրդարանն ընտրվում Է խառը համակարգով: 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են համամասնական ցուցակով, իսկ 73-ը՝ մեծամասնական համակարգով: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան