Հասարակական

Նոր Խարբերդում տան տանիք է այրվել

1 րոպեի ընթերցում

Նոր Խարբերդում տան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 11:46-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:40-ին: Ամբողջությամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում