ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները: «Մեր հավաքականն Իտալիայում պարտություն կրեց աննախադեպ 9:1 հաշվով: Այն մեզ համար իսկապես շատմտահոգիչ է: Պետք էր այդ հարցի լուծումներ տրվեր: Քննարկման արդյունքում ես` որպես ՀՖՖ նախագահ, հայտարարեցի Գործկոմին, որ ընդունեն իմ հրաժարակը»,-ասել է Վանեցյանը:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Ընդհանուր համատեքստում քննարկելով իրավիճակը` եկելենք եզրակացության, որ ֆեդերացիան և ընդհանրապեսհայկական ֆուտբոլը պետք է առողջանա: Այս առումով, թեԳործկոմը, թե պարոն Վանեցյանը միասին եկել ենհայտարարի, որ այդ գործընթացը պետք է սկսվի»,-ասել է Ռուբինյանը:
Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ: