Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին

1 րոպեի ընթերցում

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››-ի տնօրեն Խորխե Էռնեկյանին: Զրուցակիցները քննարկել են ՀայՓոստի հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան: Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում են ՀայՓոստի զարգացման կառավարության տեսլականը:

Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում ՀայՓոստի դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհան»-ի գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում