Սփյուռք

Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին

2 րոպեի ընթերցում

 Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

Ինստիտուտը հիմնադրվել է համանուն ֆիլմի հասույթով և ուղղվելու է մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրմանը:

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր «story» բաժնում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար և նշել. «Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայկական «Խոստում» ինստիտուտն իր աշխատանքները սկսեց այսօր երեկոյան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ինստիտուտի հիմնադրման երեկոյի հանդիսավոր միջոցառումը՝ աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը համարելով լուրջ աջակցություն կառույցի գործունեությանը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը ուղղվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը նշել էր, որ մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը և իրավունքի դպրոցն ու համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում