Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու, տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով ՏՄՊՊՀ-ն կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները: Նա ընդգծել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ն մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք աննախադեպ են իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով:

Տիգրան Ավինյանը կարևորել է աշխատանքը միջազգային գործընկերների հետ, հատկապես արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և հույս հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված այս գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա:

Փոխվարչապետը շեշտել է նաև, որ կառավարությունը բաց է երկխոսության համար, միշտ պատրաստ է լսել տնտեսավարողների բարձրացրած խնդիրները, որպեսզի էլ ավելի բարելավի տնտեսության մրցակցային միջավայրը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան