Տարածաշրջանային

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի

2 րոպեի ընթերցում

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 20-ին հայտնել Է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»:

«Անկարգությունները, որոնք ուղեկցում Էին բողոքի ակցիաներին, տեղի Էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,-հավելել Է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»:

Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ ասել Է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված Է ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում