Հասարակական

Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում և Պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է Ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ուղղությամբ: «Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի արդյունքում կլուծենք մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Գևորգ Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում