Սուրբ Ղազարը բոլորիս ուշադրության և հոգածության կարիքն ունի. նախագահ Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով:

Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը:

Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ այսօր պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին:

Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:

Հայերեն العربية Русский

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը