Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերություններըհետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմաննինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորականուղերձում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն,երջանկություն և բարօրություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում