ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Դավիթ Սագանելիձեն նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է նաև էներգետիկայի, լոգիստիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, անշարժ գույքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտների նախագծերին: Նշվել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել փոխշահավետ գործակցությանն ուղղված ջանքերին:«Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք, մեկտեղենք մեր ուժերը, համատեղ և որակյալ որևէ արտադրանք ունենանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ այլ ոլորտում, և մտնենք նաև այլ երկների շուկաներ: Ժամանակն է, որ մենք՝ երկու հարևան ու բարեկամ երկրներս, ավելի ակտիվորեն զբաղվենք դրանով»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը