Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունները և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:

Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել է հանքարդյունաբերությանը` նշելով, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարևոր նպատակներից է:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարևորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում