Քաղաքականություն

Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը:

«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Ուկրաինայի դեսպանությունը նոյեմբերի 12-ի հայտարարությամբ կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին՝ պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցրել, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում