Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված ԵՄ պատվիրակության միջոցառմանը, որի ընթացքում երկու կողմերը Հայաստանի զարգացման գործընկերներին ներկայացրել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքն ու ԵՄ աջակցության գործիքները:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես ենեկել ողջույնի խոսքով և երկուստեք կարևորել նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ԵՄ կողմին աջակցության համար, ներկայացրել է իր նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: ԵՄ դեսպանը ընդգծել է, որ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մասնակիցներին ամփոփ ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա հիմնական նպատակները, անդրադարձել առանձին ուղղություններով իրականացվող բարեփոխումներին և այդ գործընթացում այլ գործընկերների աջակցության կարևորությանը:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան իր ելույթի ժամանակ խոսել է ԵՄ աջակցության գործիքների մասին և ներկայացրել դրանց առանձնահատկությունները:

Ելույթներից հետո խոսնակները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ամփոփելով միջոցառումը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ու համարել սա լավ հարթակ, որը հնարավորություն է ընձեռել ՀԸԳՀ ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում